‘ԵԽԽՎ Կոմիտեն հավանություն է տվել ՌԴ-ին ձայնի իրավունքից զրկելու նախագծին:’

1149

ԵԽԽՎ դիտորդական կոմիտեն հավանության է արժանացրել Ռուսաստանի պատրվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին եւ Վեհաժողովի ղեկավար մարմիններում ներկայացված լինելու իրավունքից զրկելու մասին  որոշման նախագիծը: Այդ մասին հայտնել է Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Նա տեղեկացրել է, որ որոշման նախագիծն անցել է ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ՝ 35-ը 34-ի դիմաց:

Ընդ որում, պատգամավորի խոսքով, ռուսաստանյան պատվիրակությունը դեռեւս հնարավորւթյուն ունի շտկել իրավիճակը եւ վերադարձնել լիազորությունները: Սլուցկն ասել է նաեւ, որ, եթե ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկի ձայնի իրավունքից, ապա ռուսաստանյան պատվիրակությունը կլքի Ստրասբուրգը եւ կսառեցնի Վեհաժողովի հետ բոլոր հարաբերությունները մինչեւ 2015-ի ավարտը:

 

Նախորդ հոդվածը‘Հայկական բանակի փաստացի ստեղծումը մինչեւ 1992-ի հունվարի 28-ը’
Հաջորդ հոդվածը‘Freedom House. Հայաստանն ու Ղարաբաղը` մասամբ ազատ’