‘ԵԽԽՎ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Ստրասբուրգում’

1028

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպել է ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ, հաղորդում է Trend-ը: Հանդիպմանն ընդգծվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում բանակցությունների անցկացման կարևորությունը, սակայն մանրամասների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արվել:

Եռակողմ հանդիպումները, որոնք հիմնվում են խորհրդարանական դիվանագիտության վրա և անցկացվում են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությամբ, պարբերաբար են անցկացվում: Կա պայմանավորվածություն՝ տարբեր երկրների պատվիրակությունների միջև անցկացվող հանդիպումների մանրամասները չհրապարակելու վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Ասատրյան. Այս իմաստով Նժդեհը հակափիլիսոփա էր ‘
Հաջորդ հոդվածը‘Մասիս Մայիլյան. ԼՂՀ խնդրի կարգավորումը ինքնաբերաբար չի բերի երկրի զարգացմանը’