‘ԵԽԽՎ նախագահ. Սաֆարովի ազատ արձակումն անընդունելի է’

1350

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու ազատ արձակմանը: Մինյոնը նշել է, որ ինքը միանում է միջազգային հանրության կողմից՝ Սաֆարովի կատարած ծանր հանցագործության մեծարման դատապարտմանը: «Նրա ազատ արձակումը անընդունելի է եւ ես շատ հիասթափված եմ այդ գործում ԵԽ իրավական փաստաթղթի ոչ իրավաչափ օգտագործմամբ: Սաֆարովի սկանդալային ազատումն ու ներումը շատ բացասական հետեւանքներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի՝ առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա եւ կարող է ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի չափանիշների և բարոյական մոտեցումների համապատասխան»,- հայտարարել է Մինյոնը: 

Նախորդ հոդվածը‘Օզբիլիզի գոլը լավագույնն Էր ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանա-հունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին — Էդվարդ Նալբանդյան’