‘ԵԽԽՎ –ն Բելառուսին կոչ է անում մորատորիում հայտարարել մահապատժի նկատմամբ’

1087

ԵԽԽՎ –ն Բելառուսին կոչ է անում մորատորիում հայտարարել մահապատժի նկատմամբ

Բելառուսի իշխանությունները պետք է փորձեն թեկուզ ժամանակավոր մորատորիում հայտարարել մահապատժի դատավճիռներն իրականացնելու նկատմամբ, որպեսզի արագացնեն Մինսկի մերձեցումը Եվրոպայի խորհրդին, հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բելառուսի հարցով հատուկ զեկուցող Անդրեա Ռիգոնին:

Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ կիրառվում է մահապատիժ:

1996 թ. մահապատիժը վերացնելու հարցը Բելառուսում դրվել է հանրաքվեի: Այդ պատժաչափի պահպանման օգտին այն ժամանակ քվեարկել է հանրաքվեի մասնակիցների գրեթե 80,5 %-ը: Մահապատժի առկայությունը ԵԽԽՎ-ում Բելառուսի հատուկ հրավիրյալի կարգավիճակը վերականգնելու հիմնական խոչընդոտն է համարվում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի գիտնականներն զգուշացնում են’
Հաջորդ հոդվածը‘«Մահվան քարավանի» նախկին հրամանատարը մեռել է «վախկոտի պես»’