‘ԵԽԽՎ-ն ընդունեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձեւը’

1908

Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւի նախագիծը` ձայների 98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ հարաբերկցությամբ: Հիշեցնենք, որ ըստ այդ բանաձեւի, Վեհաժողովը պնդում է, թե Սարսանգի ջրամբարից օգտնվելու հնարավորության բացակայությունը հումանիտար աղետի պատճառ է Ադրբեջանում, որ «ավելի քան 20 տարվա կանոնավոր աշխատանքի պակասը Սարսանգի ջրամբարում, որը գտնվում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներից մեկում, վտանգ է ներկայացնում սահմանամերձ ողջ տարածաշրջանի համար: Վեհաժողովը նշում է, որ անսարքության վիճակը Սարսանգի ջրամբարում կարող է հանգեցնել մարդկային մեծ կորուստներով խոշոր աղետի, ինչպես նաև թարմ հումանիտար ճգնաժամի»:

«Հաշվի առնելով այս հրատապ մարդասիրական խնդիրը` Վեհաժողովը խնդրում է.

 6.1. Հայկական զինված ուժերի արագ դուրսբերումը տվյալ տարածաշրջանից, ինչը թույլ կտա՝

 6.1.1. անկախ ինժեներների և ջրաբանների մուտքը` տեղում մանրամասն

 հետազոտություն իրականացնելու նպատակով,

 6.1.2. գլոբալ կառավարում ամբողջ տարածքով մեկ, Սարսանգի ջրի

 օգտագործում և պահպանում,

 6.1.3. ոռոգման ջրանցքների, Սարսանգի և

 Մատաղիսի պատնեշների դրության, աշնանն ու ձմռանը ջրային

 մատակարարման ժամանակացույցի, ջրատար խողովակների

 գերշահագործման միջազգային վերահսկողություն:

 6.2. Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ջրային ռեսուրսները՝ որպես քաղաքական ազդեցության գործիք կամ ճնշման միջոց՝ ի շահ հակամարտության կողմերից միայն մեկի:

7. Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների և հայկական խորհրդարանական պատվիրակության համագործակցության պակասը այս զեկույցի նախապատրաստման ընթացքում: Վեհաժողովը անհամատեղելի է համարում նման վարքագիծը մի երկրի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների հետ, որը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է:

Վեհաժողովը կքննարկի, թե ինչ միջոցներ ձեռնարկի այս և յուրաքանչյուր նման դեպքում, որոնք կարող են առաջանալ իր պատգամավորների գործունեության ընթացքում»:

Հ.Գ. Բանաձեւի նախագծի տեքստը` Արմեդիա կայքից: Ամբողջական նախագիծը` այստեղ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Կան փակ ճանապարհներ’
Հաջորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կնվազի, ապա` կբարձրանա’