‘ԵԽԽՎ-ն կարող է Ուկրաինային զրկել ձայնի իրավունքից’

831

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 30-ին կքննարկի Ուկրաինայի իրավիճակը: ԵԽԽՎ-ի «Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի նախագծում, որը հրապարակվել է վեհաժողովի կայքում, առաջարկվում է Ուկրաինային զրկել նստաշրջանում ձայնի իրավունքից: «Մենք առաջարկում ենք 2014 թ. ապրիլին Խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, եթե շարունակվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումները, իշխանությունները որոշեն ուժ կիրառել Մայդանը ցրելու համար,  կամ Գերագույն ռադան չփոխի ցույցերի դեմ ուղված օրենքների փաթեթը»,- ասվում է բանաձևի նախագծում: Բացի այդ՝ առաջարկվում է քննարկել նաև լրացուցիչ միջոցներ կիրառելու հնարավորությունը՝ երկրում քաղաքական ճգնաժամի հետագա սրման դեպքում:

Ուկրաինայի հարցով բանաձևի քննարկումը կկայանա վաղը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները երեքշաբթի արտահերթ նիստում որոշում են կայացրել ուժը կորցրած ճանաչել հունվարի 16-ին ընդունված ինն օրենքներ: Որոշումն ընդունվել է 257 ձայնով՝ 412-ից, փոխանցում է pordrobnosti-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆելդմարշալ աս-Սիսին՝ Եգիպտոսի շոկոլադե նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 37 իսլամիստ գրոհային ‘