ԵԽԽՎ–ն կոչ է անում Ադրբեջանին` անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

378

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից տեղեկանում ենք, որ հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022 թ․) բանաձևը:

Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: 

Նախորդ հոդվածըԻ՞նչը Թուրքիային կստիպի թույլ տալ, որ Շվեդիան մտնի ՆԱՏՕ
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ