‘ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի մրցանակ կսահմանի ‘

807

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ավանդի համար Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ կսահմանեն Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի գրադարանը, «Խարտիա-77» հիմնադրամը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Այս մասին հայտնում РИА Новости-ն՝ հղում անելով չեխական լրատվական գործակալությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցանակի սահմանման մասին փաստաթուղթը կստորագրեն ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, Վացլավ Հավելի գրադարանի ներկայացուցիչ Մարտա Սմոլիկովան և «Խարտիա-77» հիմնադրամի ներկայացուցիչ Ֆրանտիշեկ Յանոուխը:

Հիշեցնենք, որ Վացլավ Հավելը եղել է Չեխոսլովակիայի վերջին (1989-1992) և Չեխիայի առաջին նախագահը (1993-2003): Նա մահացել է 2011-ի դեկտեմբերի 18-ին՝շնչառական ուղիների բորբոքումից:   

Նախորդ հոդվածը‘Վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Բրեյվիկը չի մասնակցի մոր հուղարկավորությանը. Մեծ է փախուստի ռիսկը’