‘ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները հաստատվեցին’

1007

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ այսօր Ստրասբուրգում մեկնարկած ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հաստատվեցին հայաստանյան պատվիրակության լիազորությունները: Ազատություն ռ/կ-ի փոխանցմամբ, ԵԽԽՎ-ի որևէ պատգամավոր այդ հարցը չվիճարկեց: Հիշեցնենք՝ չէր բացառվում այն հնարավորությունը, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հանելու պատճառով վիճարկվեին հայկական պատվիրակության լիազորությունները: Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորին պատվիրակության կազմից հեռացնելու հարցով մտահոգված էր Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը, որի անդամ է եղել նաև Փոստանջյանը:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Սարյան փողոցում’
Հաջորդ հոդվածը‘Գողացել են Հովհաննես Պողոս 2-րդ պապի արյան նմուշով սրվակը ‘