‘ԵԽԽՎ. Պետությունների սահմանների փոփոխությունը հնարավոր է միայն օրինական և խաղաղ գործընթացների հիման վրա’

982

Պետությունների սահմանների փոփոխությունը հնարավոր է միայն օրինական և խաղաղ գործընթացների հիման վրա, այլ ոչ թե զինված հակամարտությունների հետևանքով: Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:

«Ադրբեջանը շատ լավ իրազեկված է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցի առնչությամբ ԵԽԽՎ սկզբունքային դիրքորոշման մասին: Մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի ակտիվացման օգտին: Ուզում եմ հավաստիացնել Ադրբեջանին, որ Խորհրդարանական վեհաժողովը լի է վճռականությամբ` աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղարար գործընթացին: Միաժամանակ մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների հետ` երկխոսության ամրապնդման և վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով»,- ասել է նա:

Ըստ որում, Բրասերն ընդգծել է, որ հակամարտող կողմերի միջև վստահական հարաբերությունների ձևավորումը չափազանց կարևոր է առաջընթացի ձեռքբերման համար:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Էրբիլ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. գործազրկությունը Հայաստանում մեկ տարում աճել է 3.7%’