‘ԵԽԽՎ փոխնախագահ. Օլանդը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար’

1052

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ փոխհամաձայնության ձեռքբերման համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռենե Ռուկեն:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղ իր այցելությունների և այդ հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում ինքը հավաստիացել է, որ ԼՂՀ իշխանություններն առանձնանում են կայացվածության հատուկ աստիճանով: Ֆրանսիացի խորհրդարանականը նաև ընդգծել է  ադրբեջանական հակահայկական լոբբիին հակազդելու ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, որն իրականացվում է նավթադոլարների օգնությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Բնապահպանական ամենահիմնարար օրենքն ընդունվել է կեղծիքներով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում’