‘ԵԽ գլխավոր քարտուղարը կասկածում է, թե Ռուսաստանը կլքի այդ կազմակերպությունը’

1278

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը հայտարարել է, թե այս պահին չի քննարկում ԵԽ-ից Ռուսաստանի դուրս գալու հնարավորությունը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանին զրկել էին հիմնական իրավունքներից:

Այդ հայտարարությունը Յագլանդն արել է հինգշաբթի՝ ТАСС-ի համար մեկնաբանելով Ռուսաստանի պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինի հայտարարությունը («Տարվա վերջին, հնարավոր է, Ռուսաստանը կկանգնի Եվրոպայի խորհրդին անդամակցության հարցի առջև, նման խնդիր կա»,- ասել էր Նառիշկինը:):

«Դա այն սցենարը չէ, որ ես քննարկում եմ: Այժմ Եվրոպան մասնատելու մասին խոսելու ժամանակը չէ»,- նշել է Յագլանդը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վատիկանում մաքրության օր կանցկացվի անտուն մարդկանց համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարին տուգանել են՝ մայթի ձյունը չմաքրելու համար’