‘ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար. Ռասիստական հանցագործությունները անպատիժ չպետք է մնան ‘

1458

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը պաշտոնական հայտարարություն է տարածել` անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի թեմային, եւ նշելով, որ ինքը անհանգստացած է ոչ միայն Սաֆարովի համաներմամբ, այլ նաեւ` նրան շնորհված պատիվների պատճառով:

«Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան:

Ռասսայական կամ ազգամիջյան ատելության խտրականության հողի վրա, բռնության գործադրմամբ կատարված հանցագործությունները հանցավորության առավել վնասակար ձեւերն են: Հենց զոհերի եւ նրանց հարազատների վրա ունեցած կործանիչ հետեւանքներից բացի, դրանք կարող են կործանիչ լինել նաեւ համայնքների համար եւ խարխլել հասարակության բուն հիմքերը: Պետությունները պարտավորություն ունեն՝ հակախրախուսական պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր չարամիտ հանցագործություններ են կատարել»,- նշել է հանձնակատարը: Նա նաեւ ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ դատապարտված հանցագործը փառաբանվել եւ պարգեւատրվել է Ադրբեջանի կողմից: «Արդեն բավականին վշտալի է, որ էթնիկ կամ ազգայնական հողի վրա այդ ահավոր սպանությունը կատարած անձի հանդեպ ցուցաբերված ներողամիտ վերաբերմունքը չի արտացոլվում այլ հանցանքների համար  դատապարտվածների վերաբերյալ: Նման մարդու մեծարումն ու պարգեւատրումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերիշխանության՝ բոլոր ընդունված չափանիշերին: Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների նման մեծարումը կարող է միայն պատգամ հղել, որ զոհի էթնիկ խմբին պատկանող մյուս մարդիկ «հեշտ թիրախ» են: Սա հույժ վտանգավոր պատգամ է»,-  հայտարարել է հանձնակատարը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ԱԳՆ. Այդ որոշումը կարող է վտանգել բանակցային ջանքերին ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԽ նախագահ. Անընդունելի է, երբ մարդասպանին ընկալում են որպես հերոսի ‘