‘ԵԽ. Յագլանդը վերընտրվել է ‘

712

Նորվեգացի Տորբյորն Յագլանդը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Ընտրությունների առաջին փուլում Յագլանդը ստացել է 156 քվե, (մեծամասնություն), իսկ նրա մրցակից Լոյթհոյզեր-Շնարրենբերգերը (Գերմանիա) ստացել էր 93 քվե: Ընդհանուր առմամբ, քվեարկել են 249 պատգամավորներ: Յագլանդը առաջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է 2009 թվականին: Նույն տարում նա նաեւ ընտրվել է Նոբելյան նորվեգական կոմիտեի նախագահ: 2005-2009 թվականներին Յագլանդը եղել է նաեւ նորվեգական խորհրդարանի (Ստորտինգ) նախագահ: Յագլանդի նոր լիազորությունների ժամկետը սկսվում է այս տարվա սեպտեմբերի մեկից:

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան Ռուսաստանին սպառնում է ԵՄ-ի նոր պատժամիջոցներով ‘
Հաջորդ հոդվածը‘Հարցում. ռուսաստանցիների երկու երրորդն ուզում է, որ Պուտինը վերընտրվի’