‘ԵԽ ներկայացուցիչները Տիգրան Առաքելյանի հարցով հարցադրումներ կանեն ՀՀ իշխանություններին ‘

1016

«Տիգրան Առաքելյանը այն անձն է, որի ազատ արձակվելու դիմումով կազմակերպություններ եւ անհատներ դիմում են ուղարկել Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ի կառույցներին: Հոկտեմբերի 20-22-ը Եվրոպայի խորհրդի կոնֆերանսն է, եւ հաշվի առնելով այն բանը, որ ՀՀ-ն հանդիսանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը (իր հերթն է) եւ պետք է հաշվետվություն ներկայացնի՝ ինչպես է եղել նախագահությունը, ինչ խնդիրներ են լուծել եւ այլն, այդ կոնֆերանսի ժամանակ անխուսափելի է, որ պետք է բարձրացվի Տ. Առաքելյանի հարցը, ես դա գոնե գիտեմ»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Ա. Սաքունցը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործին:

«Ես նաեւ մի գաղտնիք բացեմ. սա առաջին անգամ եմ հայտարարում, ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ես իմացել եմ, որ մեր նամակները հասել են համապատասխան հասցեատերերին: Այստեղ՝ Հայաստանում կլինի Եվրոպայի խորհրդի նախագահը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, որոնք Տ. Առաքելյանի վերաբերյալ մեր հարցադրումները առաջադրելու են ՀՀ իշխանություններին: Ուստի այս համաներումը ոչ թե իրավական պրոցեդուրա է, այլ ունի քաղաքական հիմնավորում»,-ասել է Սաքունցը:

 

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեն ողջունում է Հայաստանի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու Եվրախորհրդարանի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Հովակիմ եպս. Մանուկյան. Մայր Աթոռը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է’