ԵԽ-ն բանաձև կընդունի՝ Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու կոչով

254

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները իրենց բանաձևում մտադիր են ԵՄ-ին և անդամ պետություններին կոչ անել «հատուկ միջազգային տրիբունալ ստեղծել Ուկրաինայի հարցով», ասվում է փաստաթղթի նախագծում։

Ակնկալվում է, որ «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցերով տրիբունալ ստեղծելու վերաբերյալ» բանաձևի քվեարկությունը հինգշաբթի Ստրասբուրգում կկայանա Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Եվրախորհրդարանի բանաձևերը արտաքին քաղաքական հարցերով իրավական տեսակետից պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս ինստիտուտները պետք է հաշվի առնեն եվրապատգամավորների կարծիքը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել էր, թե հատուկ տրիբունալ ստեղծելու նախաձեռնությամբ Եվրամիությունը փորձում է սքողել Ուկրաինայում իր մասնակցությունը հանցագործություններին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեցարիան չի բացառում ռուսաստանյան ակտիվներն Ուկրաինային օգնելուն ուղղելու տարբերակը
Հաջորդ հոդվածըՇոլց․ «Ռուսաստանը պետք է պարտություն կրի Ուկրաինայի հակամարտությունում»