ԵԽ–ն Սախարովի մրցանակը հանձնել է Ուկրաինայի ժողովրդին և Զելենսկուն

341

Եվրախորհրդարանի Անդրեյ Սախարովի անվան «Հանուն մտքի ազատության» մրցանակի դափնեկիրն այս տարի դարձել են Ուկրաինան, նրա ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Խիզախ ուկրաինացի ժողովրդին՝ ի դեմս երկրի նախագահի, ընտրյալ առաջնորդների և  քաղաքացիական հասարակության»,- այսպես է վերնագրված մրցանակի արժանացած անվանակարգը։

Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 14-ին, Ստրասբուրգում կայանալիք արարողության ընթացքում։

«Ոչ ոք ավելի արժանի չէ այս մրցանակին։ Դա տրվում է նաև ռազմաճակատում կռվող ուկրաինացիներին, նաև նրանց, ովքեր ստիպված են եղել փախչել, նրանց, ովքեր կորցրել են հարազատներին ու բարեկամներին։ Բոլոր նրանց, ովքեր ոտքի են ելնում պայքարելու հանուն նրա, ինչին հավատում են։ Ուկրաինայի ժողովուրդը կյանքն է վտանգում հանուն Եվրոպայի, որպեսզի պաշտպանի այն արժեքները, որոնց մենք հավատում ենք՝ ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը։ Ես գիտեմ, որ խիզախ ուկրաինացի ժողովուրդը չի հանձնվի։ Չենք հանձնվի նաև մենք»,-  հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մացոլան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը ռազմական դրություն է հայտարարել
Հաջորդ հոդվածըՏուխելը կարող է տեղափոխվել Մյունխեն