ԵԽ ևս երկու պատգամավոր կզրկվեն իմունիտետից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով

464

ԵԽ-ն սկսում է կոռուպցիոն սկանդալին առնչություն ունեցող ևս երկու պատգամավորի խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան հայտարարել է, որ դա արվում է բելգիական ոստիկանության դիմումի համաձայն, սակայն նրա հայտարարության մեջ կոնկրետ պատգամավորների անուններ չեն նշվում։

Սկանդալը պայթել է անցյալ ամիս, երբ Եվրախորհրդարանի մի պատգամավոր ու ևս երեք հոգի ձերբակալվեցին կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով։

Թեպետ իշխանությունները չէին նշել  կոռուպցիոն սխեմայի ետևում կանգնած երկիրը, բազմաթիվ աղբյուրներ մեղադրում էին Կատարին։ Սակայն Պարսից ծոցի այդ պետությունը կտրականապես հերքում է անօրինական գործունեության ցանկացած մեղադրանք, իսկ աղբյուրները համարում է «չափազանց ապատեղեկացված»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանի ՊՆ-ն հաստատել է ամանորյա գիշերը Մակեևկայում իր կրած կորուստները
Հաջորդ հոդվածըԷրդողանը ծրագրում է քննարկում Պուտինի և Զելենսկու հետ