‘ԵԽ-2019․ Հայաստանը 5 ոսկե մեդալով 11-րդն է’

668

Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը  ընդհանուր հաշվարկում նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ՝ գրավելով 11-րդ տեղը։

Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեցին բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ)։ Բռնցքամարտի համար այս մրցաշարը նաեւ Եվրոպայի առաջնություն էր։

Ոսկե մեդալներ նվաճեցին նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): 

Արծաթե մեդալներ նվաճեցին սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ)։

Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) եւ սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) գրավեցին երրորդ տեղը։

Մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց Ռուսաստանը՝ 109 մեդալ (44 ոսկե, 23 արծաթե, 42 բրոնզե):

Նախորդ հոդվածը‘Croatia Grand Chess Tour․ Մամեդյարով — Արոնյան՝ ոչ ոքի’
Հաջորդ հոդվածը‘Դիեգո Գոդինը «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Ինտեր»’