‘Եկատերինբուրգում մեղադրանք են ներկայացրել ԻՊ-ի ենթադրյալ անդամներին’

1126

Քննչական մարմինները մեղադրանք են ներկայացրել փետրվարի սկզբին Եկատերինբուրգում ձերբակալված յոթ մարդու, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությանը անդամակցելու մեջ: 

Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները՝ հղում անելով ԱԴԾ տարածաշրջանի վարչությանը, բոլոր ձերբակալվածներին զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի պահման, ինչպես նաև՝ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանք է ներկայացվել:

Յոթ հոգու ձերբակալության մասին հայտնի է դարձել փետրվարի 7-ին: Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են՝ կենտրոնասիական երկրներից:

ԱԴԾ-ի տվյալներով՝ խումբը ղեկավարել է «Միձեռանի» մականունով և ծնունդով Թուրքիայից մեկը: Պարզվել է, որ ձերբակալվածները ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել Եկատերինբուրգի մետրոյում, ինչպես նաև առևտրի կենտրոններից մեկում: Նաև հաղորդվում է, որ մի քանի ահաբեկչական գործողություններ, հնարավոր է, կատարվեին Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանումը’
Հաջորդ հոդվածը‘Օբաման նախագահի պաշտոնը չափազանց լուրջ է համարում Թրամփի համար’