‘Եկատերինբուրգում ոստիկանությունը կրկեսից փախած կոկորդիլոսին է փնտրում’

822

Եկատերինբուրգի ոստիկանության բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Իսետ գետի մոտ գտնվող կրկեսից ոչ հեռու կոկորդիլոս են տեսել: 

Կենդանու մոտ մարդ չի եղել: Ոստիկանությանը դեռ չի հաջողվել բռնել կոկորդիլոսին՝ այն թաքնվել է ջրի մեջ:

Սվերդլովսկի մարզի ոստիկանությունը դիմել է Եկատերինբուրգի բնակիչներին՝ հորդորելով զգոն լինել: «Եթե նկատեք կոկորդիլոսին, ինքնուրույն ոչ մի բան մի ձեռնարկեք, անպայման հայտնեք դրա մասին ներքին գործերի օրգանների աշխատակիցներին», — РИА-Новости-ն փոխանցում է տեղի ՆԳՆ հայտարարությունը:

 


Նախորդ հոդվածը‘«Լֆիկի» մեքենաները տուգանում են միայն Երեւանի ՃՈ պետի կարգադրությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Լիսկայի» որդու փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Գորիսի դեպքի մասին’