‘Եկել է սարեր շարժելու մեր սիրո ժամանակը. Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի’

1007

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարին այսօր պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի: «Ժառանգության» վարչությունը քվեարկությամբ որոշեց պաշտպանել նրա թեկնածությունը:

«Եկել է սիրո ժամանակը՝ մեկս մյուսի, մեր ընտանիքի, մարդկության և առաջին հերթին մեր հայրենքի նկատմամաբ: Եկել է սարեր շարժելու մեր սիրո ժամանակը: Արթնանք, որովհետև հնարավոր է, որովհետև սա մեր հայրենիքն է և փետրվարի 18-ին իմ կյանքի գնով և մեր միասնական սիրով մեր երկիրը դառնալու է սիրո, լույսի պետություն: Մենք պատասխանատու ենք գործ անելու, ոչ թե խոսելու համար»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև նկատեց, որ փետրվարի 18-ին Հայաստանը հանձնելու է իր ամենակարևոր քննությունը: «Ես ձեզ հետ միասին մաս եմ կազմում այն հավաքական թեկնածության, որը պետք է լրացնեն քաղաքական հոսանքները և քաղաքացիական հասարակութունը: Մենք միասին պետք է դառնանք ավելի քաղաքացի քան քաղաքացի, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի հոգևոր, քան հոգևորական, ավելի հանրապետություն, քան հանրապետական»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Սուդանում խաղաղապահը գնդակահարել է իր երեք ծառայակիցներին’