‘Եկեղեցին այսօր հիշատակում է սուրբ Ղազարոսի հարության օրը’

766

Մեծ Պահքի 41-րդ օրը` մարտի 23-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը:

Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում: Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի եւ Մարթայի եղբայրն էր, ով մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոսը նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց…»:

Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաեւ ննջեցյալների համընդհանուր հարությունը:

Հարությունից հետո սուրբ Ղազարոսն ապրել է եւս 30 տարի, քրիստոնեություն է տարածել Կիպրոսում:

Նախորդ հոդվածը‘ Հետախուզվողը հայտնաբերվել է վերակենդանացման բաժանմունքում’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթիա-Սերբիա հանդիպումը ուղեկցվել է սկանդալներով’