ԵՀ ղեկավարը հանդես է եկել ՌԴ-ի և Ուկրաինայի իրավահավասար բանակցությունների դեմ

429

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է, որ խաղաղության ցանկացած նախաձեռնություն, որը ենթադրում է իրավահավասար բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, պետք է մերժվի։

«Ուկրաինան բոլորից շատ է խաղաղություն ցանկանում։ Խաղաղ բանակցությունները, որոնք հավասարեցնում են ագրեսորին և զոհին, պետք է մերժվեն»,- ասել է նա։

Ֆոն դեր Լյայենը նաև հանդես է եկել Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» պաշտպանությամբ։

Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Կալաշնիկով» կոնցեռնի նախագահն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի պատժացուցակում
Հաջորդ հոդվածըՀՀ ԶՈՒ զինծառայողը վնասվածք չի ստացել. ՊՆ