ԵՀ-ն պատրաստ է քննարկել պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ ՌԴ-ի

358

Եվրահանձնաժողովը պատրաստ է այս շաբաթ սկսել բանակցությունները ԵՄ երկրների հետ՝ այն մասին, թե ինչ է հարկավոր ընդգրկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով պաշտոնյաների։

Եվրամիության երկրները փետրվարի վերջից Ռուսաստանի դեմ արդեն պատժամիջոցների ութ փաթեթ են ընդունել՝ Ուկրաինայում իրադրության կապակցությամբ։ Պատժամիջոցներն ընդգրկում են ինչպես տնտեսական, այնպես էլ անհատական սահմանափակումներ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը օրերս հայտարարել է, որ «առավելագույն արագությամբ» պատրաստում է արդեն պատժամիջոցների իններորդ փաթեթը։

 Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան դիվանագետը լրագրողներին տեղեկացրել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված կլինի մինչև տարեվերջ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 300 մարդ
Հաջորդ հոդվածըԶինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում