‘ԵՀ-ն սառեցրել է Լեհաստանի 1,15 մլրդ դոլար արժողությամբ ճանապարհաշինարարական ծրագիրը’

939

Եվրոհանձնաժողովը դադարեցրել է Լեհաստանի արևելքում իրականացվող ճանապարհաշինության ծրագրերի ֆինանսավորումը (մոտ 1,15 մլրդ դոլար): Կասեցման պատճառը կապալառուների միջև, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցած հանցավոր պայմանավորվածությունն է, հայտնում է РИА Новости-ն:

Եվրոհանձնաժողովի նման քայլի առիթ է հանդիսացել Լեհաստանի դատախազության կողմից «10 նախկին և գործող խոշոր շինարարական ընկերությունների, ինչպես նաև Ազգային ճանապարհների և ավտոմայրուղիների գլխավոր վարչության» գործունեության նկատմամբ տարվող հետաքննությունը:

Բրյուսելը Վարշավայից պահանջել է մանրակրկիտ հետազոտության ենթարկել գործը և մի շարք միջոցառումներ մշակել, որոնք հետագայում թույլ կտան խուսափել մենաշնորհներից:

Նախորդ հոդվածը‘Հանրապետության մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Լույսն արդեն երևում է, քիչ մնաց. Նվիրում Տիգրանին և մյուս բոլոր զոհերին ‘