‘Եղանակը Հայաստանում. Սպասվում են տեղումներ’

991

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը, սեպտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում, 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝ սեպտեմբերի 19-ից 21-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 22-23-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Նախորդ հոդվածը‘Էդ ո՞ւմ ես պատերազմ հայտարարում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հիշարժան ամյակներ, որոնք մոռացության են մատնված (տեսանյութ)’