‘Եղանակ. Այսօր տեղումներ չեն սպասվում’

824

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 3-6-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում Օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
3-6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-18 մ/վրկ: 
 
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘«Ոչ թալանին». Երթ Երեւանի փողոցներով (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հերթական դիվերսիան. Հայկական կողմը տվել է մեկ զոհ, ադրբեջանականը՝ երեք’