‘Եղանակ. Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ’

811

ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հուլիսի 19-22-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

 
Երևանում՝ 
 
Հուլիսի 19-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.90C (1982 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝  14.00C (1997 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝  26.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 
 
 

Նախորդ հոդվածը‘Օբամա. Բոինգի վրա հրթիռն արձակվել է անջատականների տարածքից’
Հաջորդ հոդվածը‘Անջատականները ԵԱՀԿ առաքելությանը թույլ չեն տալիս մուտք գործել «Բոինգի» կործանման վայր’