‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև’

846

Հանրապետության տարածքում՝
 
Հունիսի 18-20-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Հունիսի 21-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով: 

 
 
Երևանում՝    
 
Հունիսի 18-20-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Հունիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 
Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • Օդի առավելագույն ջերմաստիճան  36.00C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       9.90C (1981 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան  22.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘Իրաքի բանակը ետ է խլել Թալ-Աֆարի ամրությունները’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հարցազրույցի տեսագրությունը’