‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ’

898

Հանրապետության տարածքում՝
 
Հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

 
 
Երևանում՝    
 
Հունիսի 26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 28-30-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
 
 
Երևանի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝        37.10C (1985 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝             11.20C (1988 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝        24.20C
 
 
 

Նախորդ հոդվածը‘Լրագրողն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի. Pastinfo’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է’