‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’

2958

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են՝ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հյուսիս-արևելյան՝  5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
Երևանում սեպտեմբերի 17-21-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
 
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. D խումբ. «Բորուսսիան» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին’