‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’

1638

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-23-ին, 26-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան:

 
 
Երևանում`սեպտեմբերի 24-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-23-ին, 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանում մասնակցել «Եվրոնեստի» վեհաժողովի նիստին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հերիք է չարախոսեք. մենք ընդամենը ազատ մրցակցում ենք’