‘Եղանակ. Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ’

777

Նոյեմբերի 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 28-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:  

Երևանում`նոյեմբերի 28-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան  19.00C (1943 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան     -11.50C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   3.60C

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի նախագահը «խորապես հիասթափված է» Ուկրաինայի եւ Հայաստանի որոշումներից’
Հաջորդ հոդվածը‘Արևմուտքի սխալ քաղաքականության արդյունքները տարածաշրջանում’