‘Եղանակ. Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև’

975

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև: Մեղրիի լեռնանցքում մառախուղ է և տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապ արհները բաց են:

Մարտի 8-ին առանձին շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով, 9-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով:

Երևանում՝ մարտի 8-ին հնարավոր է, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան    20.50C (1999թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան       -13.90C (1985թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան   3.90C

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը’
Հաջորդ հոդվածը‘Զ.Թադեւոսյան. Կենսաթոշակային բարեփոխումը հակասահմանադրական է’