‘Եղանակ. Հնարավոր են տեղումներ’

851

Հանրապետության տարածքում մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, 4-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ, լեռնային գոտիներում բուք և ցածր տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-8, 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին,  5-ին սպասվում են տեղումներ, 5-իգիշերը բարձրադիր գոտիներում ձյան տեսքով,  6-8-ին սպասվում էառանց տեղումների եղանակ:  

Երևանի  մարտի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.00C (2004թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -22.30C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.20C

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Ջոն Թերին կստանա նոր պայմանագիր»’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Եթե տեսնեք ինձ «Բարսելոնա» վերադառնալիս, մուրճով հարվածեք գլխիս»’