‘Եղանակ. Սպասվում է անձրևային օր’

1649

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 6-10-ին հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 6-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

 
 
Երևանում՝ օգոստոսի 6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին` քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 

Նախորդ հոդվածը‘«Սպանված ազատամարտիկի գործը այլ ուղիով են փորձում շեղել». «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով տուժող կողմը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել ‘