‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի’

1056

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին էապես չի փոխվի, 16-ի ցերեկը կնվազի 2-3, 19-ի ցերեկը՝ ևս 2 աստիճանով:

 
 
Երևանում հոկտեմբերի 15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

16-17-ը, 19-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև:



Նախորդ հոդվածը‘Հայաստան-Ֆրանսիա (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Դիտարկումներ Հ. Աբրահամյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին ‘