‘Եղանակ. օդի ջերմաստիճանը կմնա նույնը’

1756

Հանրապետության տարածքում՝
 
Հուլիսի 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

19-20-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

 
 
Երևանում՝ 
 
Հուլիսի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
 

Երևանի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.70C (1978 թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.60C (1997 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C
 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 
 

Նախորդ հոդվածը‘Բոլորը լուռ են. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել ձորը’