‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով’

968

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:

 
 
Երևանում՝ 
 
Հուլիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   

 
 
 

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Դալլաքյանի պարուհի դուստրը ՊՆ-ում. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘MH17 ուղերթ. անջատականները «սև արկղերը» հանձնել են փորձագետներին’