‘ «Եղբայր Օբամային». Ֆիդելը կասկածում է Սպիտակ տան ղեկավարի անկեղծությանը’

1327

 «Եղբայր Օբամային». Ֆիդելը կասկածում է Սպիտակ տան ղեկավարի անկեղծությանը

Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն ընդարձակ նամակով արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցին Հավանա: Նամակը հրապարակվել է Կուբայի պետական լրատվամիջոցներում:

«Եղբայր Օբամային» վերնագրված ուղերձում Կաստրոն կասկած է հայտնում Սպիտակ տան ղեկավարի անկեղծության նկատմամբ, որը հայտարարել է, թե ուզում է «բարեկամության ձեռք մեկնել կուբացի ժողովրդին» և «թաղել սառը պատերազմի պատմությունը»:

«Մեզ կայսրությունից ողորմություն հարկավոր չէ»,- իր նամակում գրել է Ֆիդելը՝ նշելով, որ կուբացիները «սեփական ջանքերով և  մտավոր կարողություններով կարող են արտադրել անհրաժեշտ սննդամթերք ու նյութական արժեքներ»: Կուբայի հեղափախության 89-ամյա առաջնորդը հիշեցրել է «ԱՄՆ-ի կողմից Ազատության կղզու՝ արդեն գրեթե 60 տարի շարունակվող շրջափակման» և «ամերիկյան ագրեսիայի բազմաթիվ գրոհների» մասին:

Կուբա կատարած եռօրյա այցի ընթացքում Բարաք Օբաման չի հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ, սակայն մի քանի հանդիպում է ունեցել նրա կրտսեր եղբոր՝ պետության գործող ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ: Փոխանցում է euronews-ը:  

Նախորդ հոդվածը‘Առևանգված օդանավը վայրէջք է կատարել Լառնակայում’
Հաջորդ հոդվածը‘Պարզվել է եգիպտական օդանավն առևանգողի ինքնությունը’