‘Եղիա Ներսեսյանը Կոմիտաս 5-ից բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)’

1284

Քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ և բնապահպան Եղիա Ներսեսյանը: Նա մասնակցում էր շինարարության դեմ բողոքող բնակիչների ակցիային:

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգալի չափով թվապես գերազանցող ուժեր է բերել և ապօրինի շինարարության ընթացքն ապահովելու նպատակով բացահայտ կերպով ուժ է կիրառում ու ոտնահարում է բնակիչների և նրանց աջակցող ակտիվիստների տարրական իրավունքները: Այս մասին հաղորդում է տարածել Նախախորհրդարանը:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ամեն բեղավոր բան ֆիդայի չէ’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Վայք քաղաքի գազալցակայանում’