‘Եղիսաբեթ 2-րդ թագուհու ուղերձը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ’

2613

Հայաստանի անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում: Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը, և ակնկալում եմ, որ մեր բարեկամությունը և համագործակցությունը շարունակական կլինի»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահի ուղերձը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Արսենալ»-ը ջախջախեց մրցակցին, Մխիթարյանը՝ երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’