‘Եմենը՝ ՄԱԿ-ի գկխավոր ասամբլեայի ուշադրության կենտրոնում’

2545

Իրադրությունը Եմենում այն առանցքային թեմաներից մեկն է, որոնք աշխարհի առաջնորդները քննարկում են Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանում:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով  տեղակալ և արտակարգ օգնության գծով համակարգող Մարկ Լոուքոքը հայտարարել էր, որ աշխարհի ամենաաղքատ երկրում՝ Եմենում, իրավիճակը մոտ է մարդասիրական աղետի: Նրա տվյալներով՝ այն բնակիչների թիվը, որոնք սնվելու ոչ մի հնարավորություն չունեն, մոտ ժամանակներս   կարող է մեծանալ գրեթե մեկուկես անգամ՝ մինչև 11,5 միլիոն:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արաբական Միացյալ Էմիրաթների և Սաուդյան Արաբիայի դաշինքը Եմենի Խոդեյդա քաղաքում մարդասիրական միջանցքներ է բացելու քաղաքացիական բնակչության համար: Այդ որոշումը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հետ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Bloomberg. Աբրամովիչը որքա՞ն գումարի դիմաց կվաճառի «Չելսի»-ն’
Հաջորդ հոդվածը‘Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցվել է’