‘Եմենի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել’

870

Այսօր  Եմենի մայրաքաղաք Սանայի ռազմական հենակետերից մեկում  տեղի ունեցած պայթյունների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 5-ը ծանր վիրավորվել են, հայտնում է «Ալ-Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:

Վարկածներից մեկի համաձայն՝ ռազմական օբյեկտը ռմբակոծման է ենթարկվել, ինչի արդյունքում զինապահեստի վրա ընկած արկը հանգեցրել է  ռազմամթերքի բռնկմանը: Ըստ մեկ այլ վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով:

Եմենի պաշտպանության նախարարությունը խոստացել է կատարվածի մանրակրկիտ քննություն անցկացնել և կարճ ժամանակում բացահայտել դեպքի իրական պատճառները:

Նախորդ հոդվածը‘Իրանցին խոստովանել է, որ ծրագրել էր սպանել Սաուդյան Արաբիայի դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» անդամը Սերժ Սարգսյանից պահանջում է պատժել «Նատալի ֆարմին»’