‘Եմենում ահաբեկիչները հարձակվել են ռազմաբազաներից մեկի վրա’

937

«Արաբական թերակղզու Ալ-Քաիդա»  կազմակերպության գրոհայինները հարձակվել են Եմենի հարավում գտնվող ռազմաբազաներից մեկի վրա: Երկրի այս հատվածում անց են կացվում ահաբեկիչների վերացման մասշտաբային գործողություններ,  հայտնում է «Ֆրանս Պրեսը»:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան մահապարտ-վարորդը ռումբերով լի ավտոմեքենա է պայթեցրել Աբյան կոչվող արվարձանում և սպանել մոտ 10 եմենցի զինծառայողի:

«Ռոյթերս» լրատվական գործակալության տվյալներով բախման հետևանքով զոհվել է 10 զինծառայող և 11 ենթադրական գրոհային:

Ամենայն հավանականությամբ՝ ահաբեկչական հարձակումը հաշվեհարդար է եղել այս տարածքում «Ալ- Քաիդայի» հնարավոր առաջնորդներից մեկի մահվան համար (նախօրեին հրթիռային կրակահերթի միջոցով եմենցի զինծառայողներին հաջողվել էր վերացնել նվազագույնը 7 գրոհայինի, այդ թվում՝ մեկ առաջնորդի):

Նախորդ հոդվածը‘Գնալով սրվում են Փհենյանի և Սեուլի հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի օդանավում անսարքություններ չեն հայտնաբերվել’