ԵՄ առաջնորդները որոշել են զարգացնել Մակրոնի առաջարկը

379

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում հինգշաբթի առաջին անգամ քննարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկը Եվրոպական քաղաքական ըներություն (ԵՔԸ) ստեղծելու վերաբերյալ՝ ձևաչափ՝ փոխգործակցելու համար այն երկրների հետ, որոնք Եվրամիություն ընդունվելու հեռանկար ունեն։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան մի ներկայացուցիչ, առաջնորդները որոշել են առաջ մղել այդ նախագիծը։

«Նպատակը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսությանը և համագործակցությանը նպաստելն է՝ եվրոպական մայրցամաքում անվտանգության, կայունության և բարգավաճման ամրապնդման համար»,- ասել է դիվանագետը։

Ըստ նրա «դա վերաբերում է եվրոպական բոլոր պետություններին, որոնց հետ ԵՄ-ն սերտ կապեր է պահպանում»։

Մակրոնն առաջին անգամ Եվրոպական քաղաքական ընկերություն ստեղծելու մասին խոսել է մայիսի 9-ին։ Ըստ նրա՝ այն «պետք է բաց լինի դեմոկրատական արժեքների ընդհանուր գաղափարների հարցում համախոհ բոլոր եվրոպական պետությունների համար»։ Ընդ որում, այդ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը չպետք է կախված լինի նրանից, թե արդյոք երկիրն ուզում է միանա՞լ ԵՄ-ին, դո՞ւրս է եկել այդ միությունից, մտադիր չի՞ միանալ նրան կամ նրա հետ միայն տնտեսական կապերով է կապված։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն «Ինտեր» հետաձգվում է
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել Սուարեսին, եթե չկարողանա գնել Լեւանդովսկուն