ԵՄ երկրները Բրյուսելին 10 մլրդ եվրոյի հաշիվ են տրամադրել

215

ԵՄ երկրները Բրյուսելին տրամադրել են 10 մլրդ եվրոյի հաշիվ՝ Ուկրաինային զենքի մատակարարման փոխհատուցման համար։

Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Մենք կդիտարկենք Ուկրաինային զինամթերքի մատակարարումները և կքննարկենք Խաղաղության եվրոպական ֆոնդը։ Անդամ երկրները մեզ  10 մլրդ եվրոյի հաշիվներ են ներկայացրել, ինչն զգալիորեն ավելի շատ է, քան մենք սպասում էինք։ Այսինքն՝ Խաղաղության եվրոպական ֆոնդի հատկացրած 3,5 մլրդ եվրոյից բացի՝ մենք կարողացել ենք արդեն մոբիլիզացնել 10 մլրդ եվրոյի զենքի մատակարարում»,- հայտարարել է Բորելը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔննիչներն ուսումնասիրում են Թրամփի գործարար կապերը արտերկրներում
Հաջորդ հոդվածըՆիդեռլանդները կուսուցանի ուկրաինացի օդաչուներին