ԵՄ երկրները և Եվրահանձնաժողովը քննարկել են պատժամիջոցների 9–րդ փաթեթը

314

Եվրահանձնաժողովը և ԵՄ երկրների ներկայացուցիչները հանգստյան օրերին քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի նախապատրաստումը, պատժացուցակում առաջարկվում է մտցնել 180 նոր կետ, երկուշաբթի գրել է Politico թերթը՝ հղում անելով դիվանագետների։

Նրանց տեղեկություններով՝ քննարկվում են միջոցառումներ տեխնոլոգիաների, ֆինանսների և մամուլի ոլորտներում։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի վերջին հայտարարել էր, որ ԵՄ-ն ջանադրաբար աշխատում է ռուսաստանյան տնտեսությունը թուլացնելու ուղղությամբ և կանգ չի առնի` մինչև Ուկրաինան չհաղթի։

Եվրամիությունն արդեն պատժամիջոցների ութ փաթեթ է ընդունել փետրվարից, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Պատժամիջոցների վերջին փաթեթը հաստատվել է հոկտեմբերի սկզբին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ երկրներում գազի պահանջարկը նվազել է ռեկորդային 24 %-ով
Հաջորդ հոդվածըՎան Գալն աշխարհի առաջնություններում պարտվել է միայն Արգենտինային