Իրավիճակն Ուկրաինայում կքննարկեն Կուլեբայի մասնակցությամբ

357

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում՝ այդ երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի մասնակցությամբ։

Բացի այդ, ԱԳՆ ղեկավարները «ռազմավարական քննարկում» կանցկացնեն Արևմտյան Բալկանների երկրների նախարարների հետ։

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ քննարկումների ընթացքում նախարարները «ուշադրությունը կկենտրոնացնեն Ուկրաինային տրամադրվող օգնության շարունակականության, դիվանագիտական կապերի, գործողությունների ընթացիկ պլանների և արտասահմանյան տեղեկատվության խեղաթյուրմանը հակազդելու» ուղղությամբ։ Քննարկումներին կմիանա նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

Սպասվում է, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը Բրյուսելն արդեն գրեթե երկու շաբաթ է՝ չի կարողանում հաստատել՝ այնտեղ ռուսաստանյան նավթի ներկրման նկատմամբ էմբարգոն ներառելու պատճառով։ Երկուշաբթի այդ հարցով որևէ որոշում, նախկինի պես, չի ակնկալվում, սակայն եվրոպացի դիվանագետը համոզմունք է հայտնել, որ հերթական պատժացուցակի շուրջ քննարկումները «կավարտվեն լավ արդյունքով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեան պատրաստ է ԿԺԴՀ-ին պատվաստանյութեր տրամադրել
Հաջորդ հոդվածըՌԴ–ն կորցրել է իր ցամաքային զորքերի գրեթե մեկ երրորդը